Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Համաշխարհային վեց տերությունները միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ համաձայնագիր կկնքեն

Համաշխարհային վեց տերությունները միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ համաձայնագիր կկնքեն
23.11.2014 | 15:05

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Իրանի միջուկային վիճահարույց ծրագրի շուրջ դեռ կան լուրջ տարաձայնություններ։ Նա Վիեննայում հանդիպելու է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։
Համաշխարհային վեց տերությունները (ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան) մտադիր են Իրանի հետ նոյեմբերի 24-ին կնքել համաձայնություն, որով Իրանը կպարտավորվի իրագործել միայն խաղաղ նպատակներ հետապնդող միջուկային ծրագիր, ինչը թույլ կտա վերացնել տնտեսական պատժամիջոցները։

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ